Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում էր ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան
Նոյեմբերի 7-ին Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահության առաջին համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին բժշկագիտության տարբեր ոլորտները ներկայացնող անվանի պրոֆեսորներ, պրակտիկ բժիշկներ:
Համաժողովի մեկնարկը տրվեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում:
Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարների միջև ստորագրվեց դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան ստորագրեցին համագործակցության մասին պայմանագիր:
Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկել են մոր և մանկան առողջության խնդիրներին, դեղերի շրջանառությանը, առողջապահական բարեփոխումներին, բժշկական շարունակական զարգացման հեռանկարներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսական մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները անդրադարձել են բժշկական օգնության և ծառայությունների որակին, հասանելիության բարձրացման ապահովմանը:
![]() |
![]() |
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն: Տեսակի մեջ եզակի տարածաշրջանային կենտրոն այցելությունը նպատակային է եղել. Վ. Սկվորցովան նեղ մասնագիտությամբ նյարդաբան է: Այս ոլորտի զարգացումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: Անվանի նյարդաբանը հսկայական ներդրում ունի Ռուսաստանում գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի գործում: Նա մեծ ցանկություն է ունեցել ծանոթանալու գլխուղեղի կաթվածների բուժման հայաստանյան մասնագիտացված կենտրոնի պայմաններին: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի պայմանները գոհացրել են տիկին Սկվորցովային:
ՌԴ ԱՆ նախարար Վերոնիկա Սկվորցովա.
– Տպավորությունս, միանշանակ, լավ է: Ակնհայտ է, որ կենտրոնը զարգացում է ապրում: Այն համապատասխանում է ժամանակի պահանջներին, ունի հիվանդի ճիշտ տեղափոխություն իրականացնելու, արագ ախտորոշելու և հետազոտելու բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիաների: Կենտրոնում ստեղծված են բոլոր հնարավորությունները անհետաձգելի բուժում իրականացնելու համար: ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանից տեղեկացա, որ Հայաստանում պատրաստվում են կյանքի կոչել անոթային կաթվածների ծրագիրը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կանխել անոթային պաթոլոգիաները, որոնք բոլոր ժողովուրդների մոտ մահվան հիմնական պատճառներից են:
ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյան. «Կենտրոններ պետք է լինեն ո՛չ միայն Երևանում, այլև մարզերում».
– Հաշվի առնելով, որ ընդհանուր մահացության 80 տոկոսը պայմանավորված է 4 հիվանդություններով, որից 48 տոկոսը՝ սրտանոթային համակարգի, ուստի մեզ համար սա գերակա ուղղություն է՝ մահացությունը նվազեցնելու համար: Այս ոլորտում կենտրոններ պետք է լինեն ո՛չ միայն Երևանում, այլև՝ մարզերում: Հասանելի լինելու համար մենք պետք է կարողանանք պետական ծրագրերով ապահովել մատչելիություն: Խոսելով որակի մասին, տիկին Սկվորցովան նշեց, որ մենք փորձում ենք աշխատանքներն իրականացնել միջազգային արձանագրություններով՝ հիվանդի ընդունելության պահից մինչև ապաքինումը և վերականգնողական միջամտությունները:
Նույն օրը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի մասնակցությամբ, քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը:
![]() |
![]() |
Բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մանկական արյունաբանական խնդիրներին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՌԴ ազգային բժշկական պալատ նախագահ, «աշխարհի մանկական բժիշկ», պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը: Նրանք հանդես են եկել ելույթներով:
Առողջապահական համակարգում արդյունավետ համագործակցության, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության սերտացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան պարգևատրվել է ՀՀ ԱՆ հուշամեդալով:
Նշենք, որ համաժողովը կազմակերպել էին ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում ՀՀ և Հայաստանում ՌԴ դեսպանատները:
08.11.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYl7brln' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



